1–ին Խումբ : Դուք ձգտում եք ղեկավարել :Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք , ապա կպայքարեք մինչև նրան հասնելը : Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել : Հավատում եք ձեր ուժին , զուրկ չեք հուզականությունից : Սակայն թուլություններ ևս ունեք :Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող , բացի այդ , շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր :

2-րդ խումբ : Դուք սիրում եք ներդաշնակություն , հանգիստ և կարգուկանոն : Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում :Բացի այդ , զգայուն եք , համբերատար և բարյացակամ : Ձեր թերություններն են ' համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը :

3-րդ խումբ : Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք , հակված եք վարվել այնպես , ինչպես ձեզ դուր է գալիս : Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի , ճկուն եք , երևակայության պակասից չեք տառապում : Սակայն անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության :

4-րդ խումբ : Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք : Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում :Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել , միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք ինչպես հարկն է : Սակայն երբեմն շատ կտրուկ եք , և բացի այդ , երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում :

Փարիզի հոգեբան Ժան-Բատիստա Դելակորի կարծիքով արյան խումբը ազդում է նաև բնավորության հիմնական գծերի վրա :

0 (1) խումբ : Մարդիկ , որոնց վիճակված է լինել անընդհատ շարժման մեջ : Նրանք եռանդուն են , մարդամոտ , օժտված հզոր կամքով : Աշխատում են համառորեն , առանց հոգնելու և ունակ են կարճ ժամանակում երեք անգամ ավելի աշխատել մնացածներից :

Ա(2) խումբ : Բարեխիղճ ու ջանասեր մարդիկ են ,խնամքով են կատարում իրենց պարտականությունները :Նրանց համարաձակորեն կարելի է անվանել կատարյալ մարդիկ :Մեծ առաջընթաց ունեն գործնական կյանքում , հավատարիմ են ընկերնեին ,սիրելիներին ,հարազատներին :Գիտնականները գտնում են ,որ այս խմբի մարդիկ ավելի ինտելիգենտ են , քան մյուսները :

Բ (3) խումբ : Զգացմունքային են , շատ նրբազգաց , օժտված մարդկային բոլոր հատկանիշներով ,վստահելի կոլեգաներ են և ընկերներ :Աշխատանքում պահանջկոտ են թե իրենց և թե իրենց ուրիշների նկատմամբ :Արտաքին հանգստության քողի տակ թաքնված է զգայուն և փխրուն հոգի :Սրիո մեջ նրա զգացմունքները բուռն են ու անսանձելի : Բ խմբի կանայք ավելի խանդոտ են , քան տղամարդիկ :

ԱԲ (4) խումբ : - հակիրճ այսպես է բնութագրել նրանց Դելակորը : Նրանց հուզում են ուժեղ կրքերը , որոնք երբեմն դառնում են հոգեկան խռովքի և տանջալից ապրումների պատճառ : Այդ ողջ փոթորիկը նրանք ապրում են մենակ ' ոչ ոքի չվստահելով իրեն գաղտնիքները : Այդ է ապացուցել նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Անգոտը ,վերլուծելով հատուկ տեստերի 3000 պատասխան : Սիրո և ընկերության մեջ ,ինչպես նաև ընտանիքում , նրանք ձգտում են իդալականին ,- նշում է Դելակորը ,-ձգտելով երջանկության ' երջանկացնում են նաև իրենց ընտրյալին: