-Կհիշե՞ք ինչպես ծանոթացաք զինվորի հետ:
-Չգիտեմ բախտի բերմամբ,թե պատահմամբ մի անգամ հանդիպեցինք։ Հետո նա ինձ գտավ )))

-Ավելի մանրամասն կպատմե՞ք::)
-Նրան մանկուց էի ճանաչում,երբ դեռ դմբո էի)))Միասին խաղում էինք դրսում։Հետո տարիներ անցան,մեծացանք,ու տեսնելիս չէի ճանաչում։Մի անգամ տանից դուրս գալիս ինչ որ տարօրինակ հայացք զգացի իմ վրա,հետո երկրորդ ու երրորդ անգամ։Որոշ ժամանակ անց ստացա առաջին նամակը ՆՐԱՆԻՑ...ու այդպես ամեն ինչ սկսվեց։

-Ի՞նչ մտածեցիք այն պահին, երբ առաջին անգամ ինչպես դուք նշեցիք ինչ որ տարօրինակ հայացք զգացիք ձեր վրա:
-Մտածեցի երևի ոչ մի լուրջ բան չկա,թող նայի։)

-Իսկ հետո՞: Ի՞նչ էիք զգում երբ նամակն եկավ: Անմիջապես գուշակեցի՞ք ումից էր:
-Դե բնականաբար գուշակեցի,ու ինչպես յուրաքանչյուր աղջիկ կաներ այս դեպքում՝չպատասխանեցի։Հետո էլի ժամանակ անցավ ու շփվելու առիթներ եղան։Կամաց կամաց ավելի մտերմացանք։

-Նամակը ինչ-որ բան փոխե՞ց ձեր մեջ:
-Այո փոխեց,որովհետև դեռ նման դեպք չէր եղել,որ մարդ հարազատ դառնա առաջին բառից։

-Ե՞րբ սկսեցիք նրան որպես ձեր երկրորդ կես տեսնել: Եվ արդյո՞ք դուք մտովի կառուցում էիք ձեր դեռ չձևավորված զույգի ապագան:
-Որպես իմ երկրորդ կես տեսա այն ժամանակվանից,երբ հասկացա,որ սիրում եմ։Հասկացա,որ սիրում եմ առանց "կամ"–երի,"բայց"–երի ու "որովհետև"–ների...

-Իսկ այդ ժամանակ ձեր ապագան մտովի կառուցու՞մ էիք:
-Շատ էի սիրում երազել, բայց ժամանակից առաջ չէի ընկնում։ Կյանքում ամենալավ բաները պատահաբար են լինում։

-Հավատու՞մ եք «ճակատագիր» ասվածին։
-Ճիշտն ասած,այնքան էլ չէ։Ամեն ինչ չի,որ մեր ձեռքերում է,բայց շատ բաներ կարող ենք ինքներս փոխել։

-Ինչպիսի՞ հետաքրքիր դեպք կհիշեք այն ժամանակներից,երբ դեռ նոր-նոր էիք սկսել հանդիպել:
-Ամեն վայրկյանն էլ հետաքրքիր էր,որովհետև ես գտել էի մի մարդու,որի հետ ստիպված չէի դերեր խաղալ։Ես ես էի։

-Լավ,իսկ ինչպիսի՞ զվարճալի դեպք կհիշեք։
-Մի անգամ միասին մոտեցանք ցայտաղբյուրին։Ես կռացա,որ ջուր խմեմ,ու ձեռքով մի փոքր ցփնեցի վրան..........Այդ օրը երկուսս էլ տուն գնացինք մինչև ոսկորները թաց :DDD

-Իսկ երբ նոր էիք հանդիպում, մտածու՞մ էիք այն մասին,որ նա պիտի գնա բանակ և դուք որոշ ժամանակ իրարից պիտի հեռու լինեք:
-Հա իհարկե գիտակցում էի,բայց պատրաստ էի դրան։ Պատրաստ էի սպասել,թեկուզ շատ երկար։

-Իսկ երբ իմացաք,որ գնալու է,ինչպե՞ս էիք
տրամադրված։Շրջապատի խոսակցությունները սարսափեցնող էին,թե՞ հուսադրող։
-Ցավոտ էր գիտակցել,որ բաժանման պահը մոտ է։Բայց հայրենիքն էլ է սեր,ու հայ տղաները պարտավոր են այն պատվով պահել։ Իսկ շրջապատի կարծիքները տարբեր էին,և՛ հուսադրող,և՛ հիասթափեցնող։ Բայց ինչևէ,կարողացա հաղթահարել ինքս իմ վախերը։

-Ծառույությունն ավելի բարդ էր քան պատկերացնում էիք ուրիշների խոսքերից ելնելով, թե՞ ձեր ակնկալիքներն արդարացան։
-Արդեն տեղյակ էի ամեն ինչից,քանի որ եղբայրս նույնպես ծառայում է։Միակ խնդիրը հեռավորությունն է։

-Ինչպես նշեցիք ձեր երկու սիրելու մարդիկ ծառայել են բանակում,չնայած կարոտի ցավեցնող բնույթին, դուք երբևէ ատելություն «բանակ» ասվածի հանդեպ զգացե՞լ եք:
-Պատերազմի տարիներին անգամ հորեղբորս եմ կորցրել,բայց երբեք չեմ ատել բանակը։Չնայած հիմա բանակը այնքան էլ լավ վիճակում չէ(կաշառակերությունև այլն), բայց զինվոր լինելը միշտ էլ հպարտություն է։

-Ձեր զինվորին խրախուսելու ու ուրախացնելու համար ի՞նչ միջոցների եք դիմել:
-Կարողացել եմ բացատրել,որ զինվոր լինելը հպարտություն է։Բացի դրանից,ծառայությունը ավելի հեշտ է անցնում,երբ գիտի որ իրեն սրտատրոփ սպասում են։

-Բանակային կյանքը ինչպիսի՞ առավելություններ տվեց ձեզ,ձեր միջանձնային և սիրային հարաբերություններին:
-Հնարավորություն տվեց համոզվելու,որ միասին ուժեղ ենք,որ կարող ենք հաղթահարել ամեն ինչ։Համոզվեցինք,որ սերը հեռավորություն չի ճանաչում ու անգամ շատ- շատ կիլոմետրեր հեռու զգում ենք իրար։

-Մի քանի բառով կդիմե՞ք բոլոր այն աղջիկներին,ովքեր սպասում են,կամ սպասելու են իրենց զինվորներին: Եվ եթե ցանկության կա ևս մի քանի խոսք ծառայող ու ապագայում ծառայող զինվորներին:
-Համբերություն եմ ցանկանում բոլոր այն աղջիկներին,ովքեր սպասում են իրենց զինվորներին։Պինդ կացե՛ք,որովհետև հաղթահարելով այս փորձությունը,դուք ամենաերջանիկը կլինեք։ Իսկ զինվորներին կասեմ. -Զգոն ու աչալարջ եղեք,որովհետև ձեր երկրի ապագան ձեր ձեռքերում է։ Մի վախեցեք ծառայությունից,որովհետև շատ կիլոմետրեր հեռու ձեզ անչափ սիրող ու սպասող մարդիկ կան։

Շարունակությունն`այստեղ