Կարդացի Վահան Բաբայանի «Տեսնես մեր քաղաքում մարդ մնա՞ց, ով հավատում է ''Ավելի լավ Երևանին''» վերնագրով գրառումը 7or.am-ում, ու ակամայից մոտս հարցեր առաջացան: 1. Տեսնե՞ս ԲՀԿ-ն պրն. Բաբայանի որերորդ կուսակցությունն է և արդյոք կլինի վերջինը: 2. Տեսնե՞ս մեր քաղաքում բացի իր անձնական թիմակիցներից մարդ կա, որ իր գրառումները ադեկվատ է համարում: 3. Տեսնե՞ս պրն. Բաբայանը հանրային ելությով կարող է ԲՀԿ-ի գծատերերից ծառայության որակի բարձրացում պահանջել: 4. Տեսնե՞ս մեր քաղաքում քանի հոգի հավատաց, որ վերջին ակցիային Վահան Բաբայանի մասնակցությունը չստացված PR չէր: Այս շարքը ժամերով կարող եմ թվարկել, սակայն առայժմ կսահմանապակվեմ այսքանով: