«Free car»-ն արդեն դառնում է մշակույթ: Եթե մի քանի օր առաջ հարևանը հարևանին տեսնելիս , չտեսնելու էր տալիս, հիմա անծանոթները կանգնում են՝ վերցնելու իրենց համաքաղաքացուն, համերկրացուն, հային, ռուսին, վրացուն... մարդուն:
«Free car»-ը բացի այժմեական հիմնական խնդրից լուծում է ևս մեկ կարևորագույն խնդիր՝ մարդ-մարդ փոխվստահությունը, էն, որ եթե այսպես ասած շալակած չես տանում համաքաղաքացուդ, կարելի է վերցնել: