Չսիրեցի էլի հայերի՝ Գնա մեռի, արի սիրեմ բնավորությունը: Երեկվանից newsfeed-ս հեղեղվածա Խալաթ, ազգությամբ հայ վարորդ, անգործ ԱԳՆ, Բաղրամյան 26 ու նմանօրինակ բառերով հագեցած նախադասություններից: Մի արեք ժողովուրդ, դուք այս հարցում անզօր եք: Չգիտե՞ք ռոսւներին, չգիտե՞ք ռուսական շովինզմը, երբ ուղղակի փողոցում կարող են սպանել օտարազգի ներկայացուցչին, էլ ուր մնաց մարդասիրական մոտեցումներ դրսևորեն իրենց 17 քաղաքացիների (մեկը Ուկրաինայի քաղաքացի է ) կյանքը խլած օտարերկրացու նկատմամբ, առավել ևս, որ նա հայ է: Հիշում եմ, վերջերս էր, երբ Արաբկիրում խմած վարորդը վրաերթի էր ենթարկել մորն ու երկու երեխաների, որոնք բարեբախտաբար չէի մահացել, բայց ոստիկանները հազիվ էին փրկել այդ վարորդին տեղի բնակիչների ձեռքից, որ ինքնադատաստան չտեսնեն: Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում ձեր հոլոված մարդասիրական վերաբերմունքը: Դժբախտությունա պատահել, մարդիկ են զոհվել, միտումնավոր չի եղել, բայց պետք չի դա օգտագործել հերթական անգամ ռուս շովինիստների ու նացինալիստների վրդովմունքն ու զայրույթը արթնացնելու համար: