Ընդամենը 34 տարեկան հասակում ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման արժանացած ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ առաջարկում էին մնալ Մոսկվայում, երգել աշխարհահռչակ Բոլշոյ թատրոնում, հրավերներ ուներ Մետրոպոլիտեն օպերայից, Փարիզի Գրանդ օպերայից, Տոկիոյից, Սանկտ-Պետերբուրգից, Վարշավայի օպերային թատրոնից... Գոհար Գասպարյանը գերադասեց փոքրիկ Երևանը, իր ՔԱՂԱՔԸ, իր ԹԱՏՐՈՆԸ... Փառքը եկավ ու չոքեց նրա դռանը, և Երևանից Գոհար Գասպարյանը խոսեց աշխարհի հետ... Իսկ մեր օրերում ֆոնոգրամայի տակ մի կերպ ձայներ հանող ինչ-որ ,,դեմքեր,, իրենց հեռացումով ուզում են համազգային աղմուկ ձևավորել, իրենց անվան շուրջ հետաքրքրություն ձևավորել... Մնում է, որ ազգովի հավաքվենք ու գնանք կանգնենք օդանավակայանում և թախանձենք, որ չգնան... Իսկ ես ասում եմ՝ բարի ճանապարհ... Գնացեք և ուրիշ երկրների ունկնդիրների ճաշակը փչացրեք, եթե, իհարկե, որևէ երկրում գոնե տասն ունկնդիր կգտնեք...