Ամբողջ լրատվությունը ողողված է ինչ-որ օտարազգի երգիչ-երգահանների մասին փաղաքշական տեղեկատվությամբ ու մեծարանքներով: Ցավոք, մենք մի վատ սովորություն ունենք: Մարդուն մեծարում ենք նրա' երկրային կյանքը լքելուց հետո միայն: Լսում ես ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ ու ապշում, թե ոնց կարող է մարդ այդքան հանճարեղ լինել ու այդքան սրտամոտ ստեղծագործել: Մանսուրյանի նման ազգային մեծություններին թողած, սրա-նրա միջակություններն ենք գովում ու մեծարում: Մեղմ ասած, լավ չէ..