Չինաստանը չորրորդ խոշոր երկիրն է աշխարհում:

Չինական օրացույցը ստեղծվել է դեռևս մ.թ.ա.2600-ից։ Դա հայտնի ամենահին օրացունցն է:

Չինական տարին կապ ունի լուսնի փուլերի հետ: Ամբողջական փուլը չինական օրացույցով տևում է 60 օր: Յուրաքանչյուր տարի ունի իր կենդանակերպի նշանը: Կան տասներկու կենդանիներ, համապատասխան յուրաքանչյուր ամսվան։ Ըստ գրառումների, Բուդդան տարվա12 ամիսները կոչել է այն կենդանիների անուններով, որոնք նրան այցելել են մինչ նա կլքեր երկիրը: Չինացիները հավատում են, որ մարդու բնավորությանը գծերը կապ ունեն կենդանակերպի հետ:

Երբ չինացի երեխայի կաթնատամը ընկնում է, նրա ծնողները այն բարձի տակ դնելու փոխարեն հողի մեջ են դնում, որպեսզի նոր և առողջ ատամ աճի:

Հաջողություն է համարվում, երբ դեմքով դեպի հարավ ես նայում տան դարպասի մոտ կանգնած:

Չինացիները բրինձ են աճեցրել մ. թ.ա 5000 տարի առաջ: Հնէաբանները բրնձի ամաններ են գտել այդ ժամանակներից սկսած:

Մ.թ.ա. 6-րդ դարի վերջին չինական Չժոու պետությունը կործանվեց: Եկվոր քոչվորները խառնվեցին տեղացիներին, յուրացրին նրանց լեզուն բարքերն ու սովորույթները և անցան նստակյաց կյանքի: Չինաստանի տարածքում առաջացավ յոթ թագավորություն: Նրանց միջև պայքար էր ընթանում գերիշխանության համար: Այդ պայքարից հաղթող դուրս եկավ Ցին պետությունը: Այն գրավեց և միավորեց մյուս բոլոր պետությունները: Ստեղծվեց մի մեծ կայսրություն, որն այնուհետև սկսեց կոչվել Ցինաստան կամ Չինաստան: Ցին Շի Հուանդի արքան դարձավ միավորված Չինաստանի առաջին կայսրը:

Կաթը և բրինձը ձյան հետ խառնելով'Չինաստանում, Ք.ա.2000 թ., առաջին անգամ պաղպաղակ ստացան:

Հին ժամանակներում մետաքս ստանալը գաղտնիք էր: Գաղտնիքը բացահայտողին սպանում էին:

Կարմիրը հաջողության գույն է համարվում Չինաստանում: Հարսանիքի ժամանակ նորապսակները կարմիր հագուստ են կրում: Նոր տարվա հագուստները, բացիկները և գումարի ծրարը նույնպես կարմիր է:

Աղբյուր'
http://mskh.am/
http://www.aravot.am/