Շատ եմ խոսել դատարանում պարտվող կողմի հոգեբանության մասին: Հատկապես նշել եմ, որ ցավոք դեռևս մեր հասարակությունում չկա այնքան զարգացած իրավագիտակցություն, որ դատարանի հետ գործ ունեցողների պարտվող կողմն էլ համաձայնի իր պարտության հետ: Դրա համար անշուշտ անելիքներ շատ կան: Անելիք ունեն հատկապես դատարանները, փաստաբաններն ու դատախազները: Չխորանալով Սարհատ Պետրոսյանի մասնակցությամբ դատական գործի մանրամասներում (այն ինձ ամենևին չի հետաքրքրում) պետք է նկատեմ, որ ՀՀ քաղաքացին, ի դեմս Սարհատ Պետրոսյանի, պարտավոր է հարգել դատարանը: Գիտակից քաղաքացին ՊԱՐՏԱՎՈՐ է դատական իշխանությունը հեռու պահել իր անձնական շահերից: Ի դեպ, այս պարտավորության մասին խոսել է նաև Եվրադատարանն իր բազմաթիվ վճիռներում: Ինչևէ, քաղաքացի Սարհատ Պետրոսյանին խորհուրդ եմ տալիս մտածել հայրենիքի մասին, անձնական շահը ստորադասել պետական շահին: Իսկ եթե, այնուամենայնիվ, դա չի ստացվում քաղաքացու մոտ, ապա հանգիստ թողնել դատական իշխանությունը: