Մառազմը կատարյալ է դառնում. Կլիպ «արտագաղթի» մասին:
Ապահովները կատարյալ մանկապարտեզային (դանդաղոտ, բայց հիստերիկ ռիթմով) երգ են երգում ապահով Հայաստանի մասին: Օդանավակայանի թռիչքուղու վրա պարող բալերինաները վերջն են, դեհ շենքի բալկոններում պարողների մասին չասեմ (???): Էրեխեքը զինվորների հետ ֆուտբոլ են խաղում, ժողովուրդս սպորտային խաղեր է նայում, փողոց, խաժամուժ, դես-դեն, բայց ամենակարեւորը' օդանավակայան ու թռիչք. բոլոր ճանապարհները տանում են դեպի «Զվարթնոց օդանավակայան»: Վերջում «Գնա տնից» օդանավը լքում է Հայաստանը, իսկ բալերիաները էլի պարում են բալետաազգայնական մի պար: Մնում էր ջուր ցանողներ էլ լինեին: Ու դրա անունը' «դեպի ապահով Հայաստա՞ն է»...