Երեկ Ռուսաստան մշտապես հաստատվելու ուղարկեցի մեր մանկության ընկերներից վերջինին, ով դեռ Հայաստանում էր ապրում: Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան' ավելի լավ կյանք գտնելու հույսով մանրից ցրվեցին տղերքս աշխարհով մեկ: Բոլորն էլ բուհավարտ, ծառայած' կայացած ու պինդ տղերք: Արտագաղթ բառի չափ հուսահատ ա տանը մենակ մնացածի տխրությունս: