Բնական է, որ բոլոր կանայք ցանկանում են դուր գալ հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանք գրեթե ոչինչ չեն խնայում' աչքի ընկնելու համար: Բայց կանացի մի քանի հատկանիշներ կարող են տղամարդկանց վանել: Ահա ստորեւ ներկայացնում ենք կանացի այն հատկանիշները, որոնք վանում են տղամարդկաց'
Անխնամ տեսք
Կան կանայք, ովքեր իրենց անթերի տեսքի են բերում միայն հատուկ առիթներով, օրինակ' ռեստորան, որևէ միջոցառման կամ հարսանիք գնալու համար: Իսկ առօրյայում նրանք նույնիսկ նվազագույն ջանք չեն թափում գրավիչ և սեքսուալ տեսք ունենալու համար: Իրենց կանացիությունն ընդգծելու համար նրանք գրեթե ոչինչ չեն անում: Նման անտարբերությունը սեփական անձի նկատմամբ կարող է վկայել ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դրա արդյունքում կինը չի կարող հմայիչ դիտվել տղամարդկանց աչքերով:
Անմատչելիություն
Կինը, ով սիրում է պատնեշներ ստեղծել իր և տղամարդկանց միջև, երբեմն կորցնում է գրավչությունը: Նույնիսկ կատարյալ գեղեցկուհին կարող է բացասական հակազդեցության հանդիպել տղամարդկանց կողմից, եթե չափազանց պաշտոնական է շփվում, հակված չէ ֆլիրտի և ամեն կերպ ցուցադրում է իր անտարբերությունը զրուցակցի նկատմամբ: Որոշ դեպքերում այդ կերպ կինը հասկանալ է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, բայց եթե նման պահվածքը դառնում է շփման բնորոշ ձև, ապա դա, անկասկած, կխանգարի տղամարդկանց շրջանում հաջողություններ ունենալուն:
Վուլգարություն, գռեհկություն
Նույնիսկ ամենահամբերատար ու ոչ բծախնդիր տղամարդուն կարող է վանել կնոջ վուլգարությունը: Որպես կանոն' դա արտահայտվում է աչք ծակող էժանագին տեսքով, բղավոցներով ուղեկցվող բարձր ձայնով, ձայնի լկտի հնչերանգով, հայհոյախոսությամբ, միաժամանակ մի քանի տղամարդու հետ ֆլիրտի մեջ մտնելու ցանկությամբ, չափազանց բաց խոսակցություններով սեքսի մասին:
Վնասակար սովորություններ
Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել արժանավոր տղամարդու համար, ապա պետք է ոսկե կանոն դարձնի ծխելուց հրաժարվելը կամ գոնե չչարաշահելը, ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը, էլ չենք խոսում թմրանյութերի մասին: Դժվար թե որևէ մեկը ցանկանա նման մայր իր երեխաների համար:
Հրապարակային շպարվելը
Սա կանանց ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է' առաջին հայացքից ոչինչ չկա նրա մեջ, որ կինն արագ հանում է շպարի պայուսակն ու հապճեպ կարգի բերում արտաքին տեսքը… Բայց հենց այս քայլով կինը հօդս է ցնդեցնում խորհրդավորության ու կատարելության քողը, բացահայտում, որ իր գեղեցկությունն արարվել է ոչ միայն բնության կողմից:
Նյութապաշտություն
Եթե կինն սկսում է առանց դադարի խոսել փողի մասին և դրսևորել անթաքույց հետաքրքրություն տղամարդու ֆինանսական ապահովվածության նկատմամբ, ապա նա կգրգռի ցանկացած տղամարդու, հատկապես եթե նա հարուստ է: Նախ' դրամի մասին խոսելն անքաղաքավարություն է, երկրորդ' իսկական տղամարդն ինքը կհոգա, որպեսզի կինը ոչ մի բանի կարիք չզգա:
Չափազանց սեքսուալություն
Տղամարդիկ, չնայած որոշակի սահմանափակությանը, որոշ դեպքերում խիստ խորաթափանց են: Օրինակ' երբ կինը ձգտում է գերսեքսուալության և չափից շատ ջանք է թափում այդ ուղղությամբ, ինչը դրսևորվում է ավելորդ հավակնություննեով, մարմինը ձիգ գրկող հագուստով, ոչ տեղին իրավիճակում գայթակղիչ պահվածքով, ապա տղամարդիկ ակամա հասկանում են' եթե կինն այդքան տենդագին ձգտում է սեքսուալ երևալ, ուրեմն նա սեքսուալ չէ:
Անճշտապահություն
Այնպես է ստացվել, որ անճշտապահությունը, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի հաճախ է ներվում: Եվ տղամարդը առանձնապես չի զայրանա, եթե իր սիրելին ուշանա ժամադրությունից: Բայց եթե անճշտապահությունը բնավորության գիծ է դառնում, ապա դժվար թե կինը գտնի այնպիսի տղամարդ, ում չի նյարդայնացնի անվերջ ուշանալը:
Փնթփնթանություն
Եթե կինը հաճախ բողոքում է աշխատանքից, ընկերուհիներից, վատ խանութներից, վաճառողուհիներից, վարսավիրներից ու հազար ու մի բանից, ապա նրա կողքին “կմարի” նույնիսկ ամենալավատես տղամարդը: Ոչ ոք չի ցանկանա գտնվել մի կնոջ կողքին, ով կարող է “նեխել” ամեն չնչին առիթով:
Սահմանափակություն, զարգանալու ցանկության բացակայություն
Բազմաթիվ կանայք ժամանակի հետ սովորում են նրան, որ խանութներից ու գեղեցկության սրահներից բացի' ուրիշ ոչինչ չկա իրենց կյանքում: Նրանց ողջ կյանքն անցնում է առևտրի մի կենտրոնից մյուսը շրջելով, ընդ որում' նրանք բնավ չեն հոգում իրենց անհատականության աճի մասին: Նման կնոջ հետ կարելի է թեթև սիրավեպ ունենալ, բայց կյանքը կապել մեկի հետ ով ոչինչ չգիտի և շոփինգից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում, ամեն տղամարդ չէ, որ կցանկանա:
LoveYou.am
Կանանց ո՞ր հատկանիշներն են վանում տղամարդկանց
21:12 - 22.Հունիս.2013
Աղբյուր՝
http://loveyou.am/you/?p=12277
Առաջարկում ենք նաև
03/03/20 01:03
Հինգ բան կանանց արտաքինում, որոնք վանում են տղամարդկանց
14/09/19 19:00
Հինգ բան կանանց մեջ, որոնք վանում են տղամարդկանց
31/08/19 00:30
Հինգ բան կանանց մեջ, որոնք վանում են տղամարդկանց
15/02/14 21:01
Կանանց 10 սովորություններ, որոնք վանում են տղամարդկանց
14/10/22 13:23
Պետք է վաղուց անցկացվեին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար․ Արծրուն Հովհաննիսյանը՝ 25-օրյա վարժական հավաքների մասին
27/09/20 23:29
Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը` պաշտպանելու Արցախը և Հայաստանը. Քիմ Քարդաշյան
28/08/20 22:28
Օսկարը չի հրաժարվում «կանանց» ու «տղամարդկանց» դերերից
25/07/20 23:59
Ծեծկռտուք Սևանա լճի տարածքում՝ կանանց, տղամարդկանց ու ոստիկանների միջև. պատճառը դիմակ չդնելն է. Tert.am
15/06/20 21:35
Ոստիկանները չե՛ն գերազանցել իրենց լիազորությունները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում. Լենա Նազարյան
15/05/20 00:30
Տղամարդկանց մոլորությունները կանանց մասին
12/05/20 01:01
Հինգ տարօրինակ արարք, որոնցով կանայք վանում են տղամարդկանց
Ամենադիտված
Լրահոս
12:00
Փաշինյանը Հայաստան պետությունը աշխարհաքաղաքական լուրջ խաղացողից դարձրեց աշխարհաքաղաքական «բոմժի» կարգավիճակի. Շարմազանով
13:35
ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն. Աբրահամյան
16:33
Մեր կնքած CEPA-ն վեկտորների համադրում էր, իսկ այսօրվա «եվրամերձեցումը»՝ ՀՀ-ն թնդանոթի միս կիրառելու
16:28
Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Աշոտյան
13:20
Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը
10:30
Ալիևի երդմնակալության ելույթը խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն ՌԴ-ի, Իրանի,այլ նաև Թուրքիայի դեմ
13:00
ՀՀ-ն երբեք ՌԴ-ից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված բեմադրությունների պատճառով. Աշոտյան
12:35
ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ
13:01
Ալիևն ասում էր ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք` հայերը ռևանշի՞ են դիմում, թե՞ ոչ
09:07
Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է. Տիգրան Աբրահամյան
10:31
Մեկ շաբաթվա մեջ ինչ ասես չգրվեց, էլ սահմանագիծ հատածը ԵՄ «շպիոն» է, էլ լեռնագնաց է, էլ զբոսաշրջիկ
12:59
Հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին, եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու
11:00
Մեր ազգը իսկապես գտնվում է խորը ճգնաժամի մեջ, այդ իմաստով համաձայն եմ Սրբազան հոր հետ․ Չալաբյան
16:00
Իշխանությունները որ խելք ունենային, այս հայտարարություններով կփակեին այսպես կոչված անկլավների թեման
10:20
Ինչպե՞ս բնաջնջել և իսպառ վերացնել հայությանը․ սա էր Նիկոլի հարցազրույցի իմաստը․ Արտակ Զաքարյան
10:50
ՀՀ իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն ի պատասխան Անկարայից հորդորներ են հնչում
11:20
Ադրբեջանն իր գործողություններով վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում ռազմավարական նպատակին
10:24
Իշխանությունը հանձնման ենթակա տարածքների մասով նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում․ պատգամավոր