«Բոզին հրեշտակ մի ըսեր, մեղք է »,- աղաղակում էր մսագործ Արսենը՝ Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի մոտիվներով նկարահանված «Կտոր մը երկինք» ֆիլմում: Ֆիլմում, ցենզի պատճառով՝ անառակ բառն է օգտագործված, բայց, այ Թոթովենցը, հենց բոզ բառն է օգտագործում:
Ցանկություն է առաջանում այս խոսքերը կտրել իր կոնտեքստից ու կոնտեքստուալիզացնել մեր այսօրյա իրականության մեջ, կստացվի այս՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հայ ժողովրդի փրկիչն է՝ բոլոր առումներով: ի՞նչու, դե գոնե այն պարզ պատճառով, որ ժողովուրդն իր վստահության քվեն՝ տվել է նրան: Թու~, այս խոսքերը գրելիս՝ մեղք եմ գործում ու դրա համար, ինքս՝ ինձ խաչում եմ, չեմ ուզում, որ ուրիշներն անեն դա, դե արի հեգնանքն ու կատակը չհասկացողներին բացատրի, որ երբեք էլ ոչ մի կուսակցության չես պատկանել, և այլն և այլն: Բայց, ինչորէ:
Հանրապետականներին չեմ մեղադրում (նրանք արդեն դատապարտված են), դե դա պարզից էլ պարզ է, թե ովքեր են իրենք, թեև չէին էլ կարող այլ լինել: Այն, ինչ նրանք են անում այս երկրի և ժողովրդի գլխին՝ տեղին է, քանի որ վերջինս, սպանդանոց տարվող ոչխարի նման՝ հանդուրժում ու լռում է: Վերջի կես տարվա մեջ, նրանք ավելի աշխուժացան ու երևի թե կես տարում հասցրեցին թալանել, սպանել, խլել, վաճառել ավելի' քան արել էին տասնհինգ տարվա մեջ:

Մի անեկդոտ հիշեցի, ուրեմն, ընկեր Մարգոն՝ Վարդանիկին «Տանձ» բառով նախադասություն է կազմել տալիս:
- Դե, մեր ընտանիքը աղքատ է, ես սաղ օրը թափառում եմ, մերս անբարոյական է, քուրս փչացած, տատս ինվալիդ է, հերս հարբեցող…
-Լավ տղա ջան, դու այստեղ՝ ո՞րտեղ ես տեսնում «տանձ» բառը:
-Ընկեր Մարգո, դե էդ ամեն ինչը, հերս գիտե, բայց իրա հե~չ տանձին չէ:

Անընդհատ իշխանություններին հիշեցնում ենք երկրի կատաստրոֆիկ վիճակի մասին ու էս անեկդոտի օրն ընկնում, իրենք այդ ամենը շատ լավ գիտեն, դե ի՞նչպես չգիտենան, երբ իրենք են այս իրավիճակի հեղինակներն ու կատարողները: Ոչ միայն ես, այլև տարբեր մարդիկ, բազմիցս հնչեցրել են այն իրողությունը, թե հարկավոր է Հայաստանում արտակարգ իրավիճակ հայտարարել:
Ես, հանարապետականներին չեմ մեղադրում, հոգնել եմ դա անելուց, այլ մեղադրում եմ նրանց, ովքեր իրենց համարում են ընդդիմություն, բայց մեռնում են իրենց իներտությունից: Իհարկե, ազգային՝ կներեք, հանրապետական ժողովների ժամանակ, մի երկու հոգի կլիզմաներ անում են, բայց ընդհանուր կոնտեքստում, դա դիտվում է այսպես. «Աղվեսի քիթը չհասավ խաղողին, ասաց փուֆ՝ հոտած է»: Հասկանում եմ, որ շատ ծայրահեղ եմ մոտենում ընդդիմադիրներին, բայց եթե անկեղծ, ինձ բարկացնում է այն փաստը, որ բոլոր ընդդիմադիրներն էլ թքած ունեն ժողովրդի վրա ու հավատում եմ, որ եթե իրենք գային իշխանության, ավելի լավը չէին լինի, քան ներկայիս իշխանություններն են:
Ուզում եմ հարցնել ընդդիմադիրներին: Սեփական ամբիցիաներդ գրկել նստել եք, ու՞մ եք սպասում, ի՞նչի եք սպասում, ի՞նչ է, վիագրայի կարիք ունե՞ք, կներեք, այս դեպքում ժողովուրդը ձեր ամորձիները չի մաժի, նա պասիվ սեքսի մեջ է: Ինչպես ասել էր մեկը, չեմ էլ հիշում թե ո՞վ և դա չէ կարևորը, բայց խոսքերը լավն են՝ իմաստալից « եթե չես կարող ընդդիմանալ բռնությանը, թուլացիր և փորձիր հաճույք ստանալ»: Դե իմաստը այսպիսին էր, մի՞գուցե մի քիչ այսպես կամ այնպես: Հիմա ժողովուրդը թուլացել ու տրվել է, մեկ է՝ աղաղակը լսող չկա: Գոռաց օգնություն, կրակն ընկավ, պարզվեց գազի 20% փայն էլ են ուզում ձեռից առնել: Հիմա եմ հասկանում, թե ի՞նչու է Վահրամ Սահակյանը աջ ու ձախ քֆրտում: Դե մեկը պետք է լինի, որ դա անի: Ի՞նչ է ասածս, ազգային ժողովում ինտրիգներ կազմակերպելու, խաղեր տալու փոխարեն, միաբանվեք մի խնդրի շուրջ, դրեք մի կողմ ձեր աստղային հիվանդությունը, հասկացեք, որ «родина мать зовет»: Այ ընդդիմություն, թեզերի ու դասախոսությունների ժամանակը չէ, դադարեք ձեր սեմինար, գիտաժողով ու ընդմիջումներին թեյ կամ սուրճ խմելուց, հասունացեք մի քիչ՝ պահը վաղու~ց հասունացել է: Գիտենք, որ ձեր մեջ նստած ելած տղեք կան, դուխով, խելացի, բայց խորհրդարանական ընդհանուր եղանակի մեջ, երևում է, որ պռոստը գործի եք գալիս ու գնում, մի երկու հոգու կզմթում եք, բայց դե երևի նրա համար, որ աչքով տվող չլինի: Ձեր լռությունը՝ հավանություն է նրանց արածին, ձեր լռությունը՝ քաջալերանք է նրանց արածին, ձեր լռությունը՝ ոչխարների լռությունն է, է~, գառնուկների լռությունն է: Ամառվա երկրորդ ամիսն ենք հասել, մի երկու ամսից Սեպտեմբերն է, դպրոցի ժամանակը, ձմեռվա նախապատրաստության ժամանակը, իսկ դուք ելել ու մեկնում եք արձակուրդ, հանգստանալու: Խորիմաց մտքեր գրի առնելու ժամանակը չէ, հուշեր գրելու ժամանակը չէ, հաջորդ նստաշրջանի համար ամպագոռգոռ արտահայտություններ փնտրելու ժամանակը չէ:
Նույն ֆիլում, քահանան պնդում էր, թե համայնքն է զորավոր: Հիմա ի՞նչ, եթե համայնքը թույլ է, ուրեմն նրա պահանջները պնդող չպե՞տք է լինի: Ու՞ր է, Էդ քահանան լիներ այսօր, որ նույն համառությամբ՝ էս հանրապետականների մոտ ժողովրդի պահանջները պնդեր:
Գիտե՞ք, թե ի՞նչու է ժողովուրդը արտագաղթում, չէ՞, դե ասեմ, ժողովուրդը իմաստուն է ու մինչ իշխանություները՝ օֆշոր-մովշորից, գազ-մազից, վարկ-մարկից ստացած իրենց փայ փողերն են հաշվում, ժողովուրդը ջոկել է, որ երկիրը վաղուց վաճառված է ու մարդիկ մտածում են, այ մարդ, ելնենք՝ սուս ու փուս հեռանանք, դե որ բնակվել է, ապա Ռուսաստանում և ոչ թե ռուսաստանյան Հայաստանում, որովհետև գերադասելի է Ռուսաստանում ապրել, քան թե ասենք՝ Չեչնիայում, Օսետիայում, Դաղստանում, Կաբարդինում և այլն: Հույսով եմ համեմատությունս հասկացաք: Այս պետություններն էլ են Ռուսաստանի կազմում, բայց աղքատ են, գործազուրկ ու դրա պատճառով հանցագործությունը տվել՝ տամա է ելել: Ի՞նչպես տեսնում եք, Հայաստանն էլ է արդեն էդ շարքին դասվում: Փաստացի՝ մեր պետականությունը վաճառված է, սակայն ժողովրդի մի ստվար՝ ազգասեր, հայրենասեր մասը, հրաժարվում է այդ ճշմարտությանը հավատալ՝ ընդունել, իսկ ընդդիմությունը լռում է, չի փաստում, որ դա հենց այդպես էլ կա, իսկ բարձրաձայնողը ծաղրվում է, որ լուրջ չընդունվի և գաղտնիքը հանրային դառնա:
Հայաստանում իշխանություններ չկան, այլ գողերն ու բոզերն են կառավարում, կուսակցություն հասկացողությունը՝ պարզապես դիմակներ են նրանց դեմքերին, որոնցով քողարկում են իրենց բուն էությունը, նրանք խլել են ժողովրդի իշխանությունն ու ստրկացրել ժողովրդին:
Մարդիկ՝ հրապարակախոսներից ակնկալում են, որ արատավոր երևույթներին արձագանքելուց բացի, նրանք ելքն էլ առաջարկեն, բայց նրանց առաջարկներն ու խելացի մտքերը, մի քանի հարյուր ընթերցողի ուշադրությանն արժանանալով՝ մոռացվում են՝ դասավորվելով էլեկտրոնային կայքերի արխիվներում: Բա~:
Լավ, է՝ վերջը՞: Էլ ի՞նչ վերջ, վերջն է էլի արդեն: Կա՞ հույս, անշուշտ՝ միշտ էլ կա: