Պատերազմ չի լինի և մոտ ժամանակներս էլ խոսք չի կարող գնալ պատերազմի մասին:
Պետք է միայն հասկանալ մի փաստ,որ Ռուսաստանը խփում է և՛ նալին ,և՛ մեխին:Նա զինտեխնիկա է մատակարարում երկուստեք՝ և՛ Հայաստանին,և՛ Ադրբեջանին և այս կերպ ամրապնդում է իր դիրքերը Անդրկովկասում:Այս կերպ և Ադրբեջանը և Հայաստանը ավելի ու ավելի են կախման մեջ հայտնվում Ռուսաստանից:Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը իր թաթը ամուր դրել է տարածաշրջանի վրա և իր բռի մեջ է պահում հակամարտող կողմերին:Նա ունի բոլոր միջոցները հակազդելու կողմերից որևէ մեկին,որը կիրականացնի ագրեսիա:Եթե ապագայում Հայաստանը վարի այնպիսի քաղաքականությունը,որը չի բխի Ռուսաստանի շահերից,հնարավոր են նաև ռեպրեսիաները,ոչ միայն ռազմական,այլև տնտեսական և քաղաքական առումներով:Իսկ հիմա դեռևս վաղ է պատերազմի մասին խոսելը: