«Իմ ժողովուրդը քաղաքական երեխա է: Իմ ժողովուրդը հարստահարված է եւ մեռած: Նրան պետք է արթնացնել, դարձնել քաղաքական ազգ»:- Սրանք 1937-ին գնդակահարված Ներսիկ Ստեփանյանի բառերն են. սա՛ է քաղաքականը: Իսկ մենք երկու տարի շարունակ քաղաքական պայքարը վերածել էինք իրավական խեղկատակության՝ խորանալով, թե ըստ որ օրենքի որ կետի մենք իրավականորեն ճիշտ ենք ու պուպուշ, եւ ամոթ մեզ դատողներին: Միակ քաղաքականը Շանթ Հարությունյանը դուրս եկավ, որ չիջավ իրավական բանավեճերի մակարդակի՝ մնալով հիրավի քաղաքական բարձունքում. իսկ այդպիսիները քաղաքական երեխա ազգի, հարստահարված եւ մեռած ժողովրդի համար գիժ են: Եվ այս պաշարով որերորդ անգամ գնում ենք ընտրության: