Առողջապահության նախարարություն ունենք, աշխարհը չունի... ուրեմն սաղ գործերը դորդ ու բեշ են անում, պրծնում են ու անգամ ժամանակ են գտնում, որ չափեն Հայաստանի տարբեր քաղաքացիների վաստակը անկախության ձեռքբերման հարցում (ոնց դա եղավ Հայրիկյանի պարագայում) ու անգամ ժամանակ են գտնում էդ վաստակին հարիր դրամական վարձատրություն հաշվարկել՝ ընդhուպ 20.5 միլլիոն դրամ (ոնց դա եղավ միևնույն պիղծի պարագայում)...
Արա, այ Առողջապահության նախարարություն ջան, իսկ դուք տեղյա՞կ եք, որ սաղ քաղաքը խոսում է, որ Վրաստանում հիմա կարմրախտի համաճարակ է ու այդ ասեկոսեները արդեն լայն տարածում ունեն: Դուք տեղյա՞կ եք, որ արդեն Վրաստանի հայերն են նամակներ գրում լրատվամիջոցներին այդ մասին...
Իսկ դուք տեղյա՞կ եք, որ հիմա տուրիստական սեզոնն է սկսվում և տասնյակ հազարավոր հայաստանցիներ մեկնում են վրաստնն՝ հանգստանալու...
Ասածս ի՞նչ ա. մի հատ նեղություն քաշեիք, կտրվեիք անկախության վաստակ չափելու ձեր անմիջական ու խիստ կարևոր գործառույթից և մի հատ հայտարարություն անեիք, հիմա էդ լուրեր համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ չէ: Եթե համապատասխանում են, ապա առավել ևս հանդես գաիք այդ հայտարարությամբ, որ ժողովուրդ ջան, էս տարի Վրաստան մի շտապեք գնալ կամ էլի ինչ որ մի բան...
Դե էն եղած խնդիրներից էլ չեմ խոսում, որ առկա է համակարգում... բայց դուք մի շեղվեք, վաստակներ չափեք...