Մենք հայերս իհարկե իտալացի չենք, բայց <պապից ավելի կաթոլիկ լինելը> ձևակերպումը, ըստ էության գերակատարել ենք միշտ: Արմեն Դուլյանին ես բնավել չեմ համարում ամենալավ ժուռնալիստը: Երբեք այդպես չեմ համարել, ու դրա համար հիմնավոր պատճառներ հաստատ ունեմ: Բայց հիմա, ոչ թե նրա, այլ նրա հետ կատարվածի համատեքստում մի փաստ եմ ուզում բարձրաձայնել: Ժողովուրդ ցույց տվեք, մատնանշեք մի դեպք, երբ պետական պաշտոնյան, ծառայողը ազատվել է աշխատանքից ֆբ-յան գրառման, մասնավոր կարծիքի, դիրքորոշման համար: Իսկ մասնավոր դաշտում, այս էլ երկրորդ դեպքն է: Դե հիմա ասեք ինչու՞ են իշխանությունները հաջողությամբ տապալում խոսքի ազատության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերը: Որովհետև մեր հասարակությունը իսկապես էլ պատրաստ չէ դրան: Միշտ ասել եմ, դա մեր տեսակ պետության համար չէ: Առայժմ մեր համար չէ: Ավելին, մեր <ազգային կոմպլեքսները> նրանից են, որ ընդամենը 2-ից մի քիչ ավել միլիոն ենք: Մեծարգո պարոն Նախագահ, էներգիա և միջոցներ մի ծախսեք մեր երկրում խոսքի ազատություն ապահովելու համար: Ավելի լավ է նախաձեռնել կուռ, խիստ վերահսկելի վարչարարություն, դա կոգնի նաև տնտեսությունը նորոգել: