Առաջին հանրապետությունն ապրեց ընդամենը երկու տարի: Ոմանք դրա համար մեղադրում են դաշնակցականներին, ոմանք՝ բոլշեւիկներին, ոմանք էլ՝ դա բացատրում են ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակով: Բայց խոշոր հաշվով՝ մեր առաջին հանրապետության էդ կարճ կյանքը մեր էն ժամանակվա մտավոր/կամային/քաղաքական ռեսուրսի քչությունն ա ցույց տալիս: Եվ դարձյալ նույն խոշոր հաշվով՝ Հայաստանի ներկա Հանրապետության վիճակն ու կարգավիճակն էլ՝ մեր ներկա մտավոր/կամային/քաղաքական ռեսուրսի արտացոլումն ա: Ընդդիմությանը՝ ներառյալ: Որքան էլ դա ծանր լինի խոստովանել: