Երևի ինտերնետում հանդիպած կլինեք այն հեքիաթին, որ Windows համակարգում հնարավոր չէ ստեղծել «Con» անվանմամբ ֆայլ կամ թղթապանակ: Հեքիաթը պատճառաբանվում է նրանով, որ Գեյթսին փոքր ժամանակ Con են անվանել (խաբեբա), և նա վրդովված լինելով իր մականունից որոշեց արգելել իր ՕՀ-ում ֆայլերն անվանել այդ անվանմամբ:

Համաձայնվեք, որ հիմարություն է :D

Իրականում Con բառը Console օբյեկտի կարճ անվանումն է, որն անհրաժեշտ է NTVDM-ի աջակցության համար: Օրինակ, copy filename.txt con: Գոյություն ունեն մի շարք անվանումներ, որոնք չի կարելի տեղադրել ֆայլերի վրա՝ AUX, COM1, COM2, COM3, COM4, LPT1, LPT2, LPT3, PRN, NUL: Եթե ցանկանում եք ստեղծել ֆայլեր, որոնք կունենան նշված անվանումներից որևէ մեկը, ապա ասեմ, որ ֆայլերի տարրական վերանվանմամբ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

Այսպես'
1. Բացում ենք համակարգչի հրամանային տողը՝ Start->Run և տողում գրեք cmd:
2. Բացված սև պատուհանում գրում ենք թղթապանակների ստեղծման հրամանը, նշելով թղթապանակի տեղադրման հասցեն: Եթե ցանկանում ենք, որ թղթապանակը ստեղծվի C: հասցեում, ապա հրամանային տողում գրում ենք mkdir \\.\C:\con և սեղմում Enter կոճակը:

Կտեսնեք, որ C: հասցեում ստեղծվեց նոր թղթապանակ՝ con անվանմամբ:

3. Թղթապանակը հեռացնելու համար, հրամանային տողում պետք է գրել rmdir \\.\C:\con հրամանը:

Հ.Գ. Այս գործողությունը կարելի է կատարել նաև մյուս արգելված անվանումների հետ: