Սիրահարված մարդու ուղեղը տարբերվում է էմոցիոնալ հանգիստ վիճակում գտնվող ուղեղից: Դա է փաստում այն, որ տոմոգրաֆիա անելիս սիրահարված մարդու ուղեղում ակնհայտորեն երեւում են խիստ գրգռված երկու հատվածներ, որոնք պատասխանատու են՝ այսպես կոչված պարգեւատրման համակարգի համար:
Գիտնականները դա բացատրում են դոֆամինի բարձր չափաբաժնով. այս նյութը սովորաբար առաջացնում է բավարարվածության զգացողություն: Հետաքրքիր է, որ ուղեղի այս հատվածները նման ուժգնությամբ արձագանքում են նաեւ կոկաինին:
Բացի այդ, ըստ գիտնականների՝ երբ մարդը շոկոլադ է ուտում կամ սիրահարվածության զգացողություն ունի, այդ ժամանակ ակտիվանում են նրա ուղեղի միեւնույն հատվածները: Ինչպես հայտնի է՝ շոկոլադն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ. այն դրականորեն է ազդում սրտի եւ ուղեղի աշխատանքի վրա, բարձրացնում է տրամադրությունը:
LoveYou.am