Ուղեղը, թերևս, մարդու ամենակարևոր օրգանն է: Այն կառավարում է մեր մարմինը, պատասխանատու է մեր գիտակցության և հույզերի համար: Ուղեղը, ըստ էության, հենց մարդն է: ԵՎ երկար ժամանակ աշխարհի բոլոր գիտնականներն այդպես էին կարծում, մինչև որ չհայտնվեց բացառություն և նրանք ստիպված չեղան վերանայել իրենց այդ կարծիքը: Կառլոս Ռոդրիգես անունով կենսախինդ ամերիկացին ապրում է գրեթե առանց ուղեղի: Նրա մոտ բացակայում է ճակատային մասը և ընդանրապես քիչ բան է մնացել նրա գանգատուփից սարսափելի ավտովթարից հետո: Բայց նա ոչնչով չի տարբերվում մյուս մարդկանցից …. Երբ գլխարկ է կրում:

Գոյություն ունի նաև 16-րդ դարի մի դեպքի նկարագրություն, ինչը պատմում է մի տղայի դիահերձման մասին, ով մահվանից 3 տարի արաջ գլխի ծանր վնասվածք է ստացած եղել: Դիահերձման ժամանակ նրա մոտ ուղեղ չեն հայտնաբերել: Ի՞նչպես էր ապրել նա այդ երեք տարիներին….
Մի շարք գիտնականներ կարծում են, որ գոյություն ունի այսպես ասած «որովայնային ուղեղ»: Եվ, իսկապես, մարդու ստամոքսում և աղիներում կան շուրջ 100մլն նյարդային բջիջներ, ինչը շատ ավելի է քան օրինակ ողնուղեղի նյարդային բջիջների քանակը: Ինչ վերաբերվում է Ռոդրիգեսին, ապա նրա անձն ընդհանրապես չի փոխվել այն բանից հետո, ինչ հեռացրեցին նրա գլխուղեղի շուրջ 60 տոկոսը. Նրա հիշողությունն ու ճանաչողական կարողությունները չեն փոխվել: Ի՞նչով է նա մտածում… Այս հարցի պատասխանը գիտնականներին դեռ վիճակված չէ գտնել: